Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն

27.08.2012

Օգոստոսի 27-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:Մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը:
2011-2012 ուսումնական տարում ՀՀ Արագածոտնի մարզում գործել է կրթության ոլորտի 127 պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ մարզային ենթակայության 121 հանրակրթական դպրոց, որից 79 միջնակարգ, 39 հիմնական,2 հատուկ դպրոց եւ 1 մարզադպրոց: Գործում են ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 3 ավագ դպրոց եւ 2 արհեստագործական ուսումնարան: 2011-2012 ուսումնական տարում մարզպետարանի ենթակայության հանրակրթական հաստատություններում ձևավորվել է 1232 դասարան 17681 աշակերտով, որից 118 առաջին դասարան` 1680 աշակերտով: Մարզում գործող 20 եզդիաբնակ գյուղերի դպրոցներում սովորում է 708 աշակերտ, այդ դպրոցներից 13-ում ուսուցումը կազմակերպվում է եզդիերեն լեզվով, իսկ 7- ում քրդերեն:
Ներկայումս մարզի դպրոցները հիմնականում ապահովված են մասնագետ կադրերով: Թափուր տեղերի առկայության դեպքում սահմանված կարգի համաձայն հայտարարվում է մրցույթ: Շարունակվել է մարզի հանրակրթական դպրոցների լիցենզավորման գործընթացը: Մինչեւ տարվա ավարտ բոլոր հանրակրթական դպրոցներ լիցենզավորված կլինեն:
Բարելավվել են դպրոցների շենքային պայմանները. վերանորոգման աշխատանքներ են կատարվել Ուջանի, Փարպիի, Աշտարակի թիվ 3, Արագածավանի թիվ 2, Կայքի, Գեղաձորի, Նիգավանի, Քուչակի, Լեռնապարի, Գեղարոտի, Մաստարայի, Ծիլքարի, Ծաղկահովիտի, Օշականի Մ.Մաշտոցի անվան, Արուճի, Մելիքգյուղի, Վարդենուտի, Ափնայի դպրոցներում:
Մարզի հանրակրթական 24 դպրոցներին կից գործում են նախակրթարաններ, որոնք արդեն ֆինանսավորվում են պետության կողմից: Այս տարի ,,Փրկեցեք երեխաներին,, կազմակերպության աջակցությամբ նախակրթարաններ բացվեցին Հնաբերդ, Սասունիկ, Բերքառատ, Եղիպատրուշ համայնքներում: Բոլոր նախակրթարանները ապահովված են գույքով, տեխնիկայով , ուսումնամեթոդական գրականությամբ եւ դիտակտիկ պարագաներով: Մարզում գործում է համայնքային ենթակայության 27 մանկապարտեզ` 71խմբով: Դրանցում ընդգրկված է 1789 երեխա: Գործում է նաև համայնքային ենթակայության 3 նախակրթարան, որոնք ֆինանսավորվում են համայնքի կողմից:
Շարունակվել է համագործակցությունը ՄԱԿ-ի համաշխարհային պարեն ծրագրի ,,Դպրոցական սնունդ,, կազմակերպության հետ, որի շրջանակում Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տարրական դպրոցի աշակերտների համար կազմակերպվել անվճար չոր սննդի առաքում:
Ոլորտին առնչվող մի շարք քննակումներ եւ օրենսդրական ակտերի, մեթոդական ցուցումների վերաբերյալ իրենց առաջարկություններն արեցին Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանը եւ Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանը: Քննարկված հարցերին պարզաբանումներ տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարութփյան հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նաեւ ներկայացրեց ,,Կրթության մասին,, ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթի հիմնադրույթները, որոնք ներկայացված են ԱԺ-ի քննարկմանը:
Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նա ասաց, որ դպրոցի եւ կրթական համակարգի բարեփոխումը իշխանության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության անմիջական նախաձեռնությամբ դրա լուծումներն իրականացվում են քայլ առ քայլ եւ հետևողականորեն:
Միայն վերջին տարիներին մարզում շուրջ 80 դպրոց է վերանորոգվել: Ներկայումս վերանորոգման գործընթացի մեջ է 20 դպրոց: Դպրոցաշինության ծրագրերը շարունակական են, որոնք իրենց շրջանակում են ներգրավելու մարզի բոլոր կրթօջախները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14