Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում պտղի առատ բերք է ստացվել

23.08.2012


Գյուղատնտեսական տարին Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունների համար հաջող էր հատկապես պտղի արտադրության ոլորտում: Օգոստոսի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, արտադրվել է մոտ 30 հազար տոննա պտուղ, որից 9300 տոննան կազմել է ծիրանը: Նախորդ տարվա համեմատ սա բավականին գոհացուցիչ ցուցանիշ է, քանի որ, մասնավորապես, ծիրանն անցյալ տարի ցրտահարվեց, որի արդյունքում ստացվեց ընդհամենը մոտ 1000 տոննա: Մյուս պտղատեսակների՝ դեղձի, կեռասի, ելակի, սալորի եւ այլ տեսականիների բերքատվությունը եւս ավելին է նախորդ տարվա համեմատ:
Այդուհանդերձ, պտղի արտադրության հիմնական մասնաբաժինը կազմում է խնձորը, որի այգիները առավելապես գտնվում են Կարբի, Օհանավան, Ուշի, Արագածավան, Արտենի եւ այլ համայնքներում: Տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, սպասվում է շուրջ 65-70 հազար տոննա պտուղ, որից մոտ 30 հազարը կկազմի խնձորը:
Իսկ խաղողի այգիներից ակնկալվում է ստանալ մոտ 13,5-14 հազար տոննա բերք, որը եւս նախորդ տարվա հանենատ լավ արդյունք է: Խաղողի մթերումը իրականացվելու է մարզի տարածքում գործող Ոսկեվազի, Սասունիկի, Օշականի գինու-կոնյակի գործարաններոմ, որոնք պատրաստ են գնել խաղողագործների ողջ արտադրանքը:
Թե՛ խնձորի, եւ թե՛ խաղողի բերքահավաքը մասնակիորեն սկսվել է: Առայժմ քաղվում են վաղահաս տեսականիները, իսկ հիմնական բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի երկրորդ կեսից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14