Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց բազեականներին

22.08.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունեց ,,Բազե-2012,, համահայկական երիտասարդական հավաքին Արագածոտնից մասնակցած խմբի անդամներին: 7 հոգուց բաղկացած խմբի մեջ ընդգրկված էին ժողովրդական պարի, երգի, նկարչության, սպորտլանդիայի, վոլեյբոլի մասնագետները: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներում ունեցած հաջողությունները, որի համար արժանացել են մեդալների, դիպլոմների եւ այլ մրցանակների: Խումբն ընդգրկված է եղել նարնջագույն ճակատում, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցելույթների հաշվարկով:
Ողջունելով բազեականներին, մարզպետն ընդգծեց այն կարեւորությունն ու ուշադրությունը, որ տածում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու ղեկավարության անդամները երիտասարդության հանդեպ: Դրա լավագույն օրինակը ,,Բազե,, համահայկական հավաքի կազմակերպումն է, եւ այդ միջոցառմանը անձամբ իրենց՝ ղեկավարության մասնակցությունը:
Նա հորդորեց երիտասարդությանը՝ սիրել իրենց ծննդավայրը, իրենց գյուղն ու քաղաքը, իրենց մարզն ու երկիրը:
-Հայաստանը ձեր հայրենիքն է, եւ դուք նրա մի մասնիկն եք: Մեծ են ձեզանից ակնկալիքները ապագայի կերտման, գալիք տարիներում իրականացվելիք լավագույն ծրագրերի իրականացման գործում,-ասաց նա:
Մարզպետը տեղեկացավ նաեւ երիտասարդների կողմից առաջիկայում նախատեսվող ներմարզային միջոցառումներին, ծրագրերին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց դրանք ի կատար ածելու գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14