Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարն այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր

16.08.2012

Օգոստոսի 15-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գ. բեգլարյանն այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր:
Տավուշի մարզում նա ծանոթացավ Մ—4 միջպետական ավտոճանապարհի վրա կատարվող աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ եւ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Գոհունակություն հայտնելով արդեն կատարված աշխատանքի կապակցությամբ՝ Գ. Բեգլարյանը կարեւորեց վերանորոգվող ճանապարհի բարձր որակի ապահովումը։
Նախարարը եղավ նաեւ Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահմանի ավտոճանապարհի 82 կմ—ում սողանքի հետեւանքով փլուզված եւ արդեն լիովին վերականգնված հատվածում։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում ներակյումս վերականգնվել նախկին մայրուղին՝ շուրջ 400 մ երկարությամբ։ Կատարվել է ճանապարհի պաստառի մաքրում հողե զանգվածից, որի ծավալը կազմում է 245 հազար խմ, ճանապարհային պատվածքի կառուցում, որի մակերեսը կազմում է 2920 քմ։ Տեղադրվել են նաեւ երթեւեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ մետաղական արգելափակոցներ եւ նշաններ։ Տվյալ հատվածում երթեւեկությունն ամբողջովին վերականգնված է, իսկ փլուզման վայրում կառուցվել է սողանքի զոհերի
Գ. Բեգլարյանն այցելեց նաեւ Ապարան քաղաք, որով անցնում է Մ—3 միջպետական ճանապարհը՝ Երեւան—Ապարան—Վանաձոր՝ նորոգված 2000 թ. սկզբներին։ Ապարանի ներսում այս ճանապարհի շուրջ 3,9 կմ երկարությամբ հատվածն ամբողջովին քայքայվել է, որի հիմնական պատճառը վատ ջրահեռացումն է ոչ միայն անձրեւաջրերից, այլեւ խմելու եւ կոյուղաջրերից։ Ապարանի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով բնակչության խնդրանքին, հանձնարարել էր նախարարությանը ուսումնասիրել ու լուծել խնդիրը։
Օգոստոսի 2—ին նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Շինֆորում» կապալառու կազմակերպությունը արդեն սկսել է վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչ տարեվերջ։ Ճանապարհի վրա պետք է կատարվի փոսային նորոգում, դրվի հարթեցնող շերտ, մեկ ասֆալտբետոնե ծածկ եւ կարգավորվի ջրահեռացման խնդիրը։ Ճանապարհի շինարարական աշխատանքների համար հատկացվել է 550 մլն դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14