Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Վարդգես Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը

10.08.2012

Օգոստոսի 9-ը անվանի գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է: Այս տարի լրացավ նրա ծննդյան 80-ամյակը, որի կապակցությամբ հիշատակի ցերեկույթ էր կազմակերպել իր իսկ անունը կրող Արագածոտնի մարզային գրադարանը: Հյուրերի թվում էին գրողի կինը, դուստրը, թոռնուհին, նրա մտերիմներն ու պարզապես ստեղծագործության համակիրները:
Բացելով միջոցառումը, գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանն ասաց, որ իրենք մեծագույն պատվով են կրում Վարդգես Պետրոսյանի անունը եւ անում են ամեն ինչ, որպեսզի այդ անունը բարձր եւ արժանապատվորեն հնչի նրա ծննդավայրում՝ Աշտարակում:
Գրողի կյանքին եւ ստեղծագործական գործունեությանն էր նվիրված գրադարանի աշխատակիցների եւ պատանի ընթերցողների կողմից ներկայացրած պատումնաշարը: Այնուհետեւ, նրա մասին հետաքրքիր մանրամասներ, հիշողություններ պատմեցին ՀՀ Մշակույթի ֆոնդի եւ ,,Արագածոտն,, գրական-մշակութային միության նախագահ Արեւշատ Ավագյանը, Մոմջյան բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոմեն Կոզմանյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը. լրագրող Գոհար Նուրիջանյանը: Գրողի աշտարակյան տարիների՝ մանկության, պատանեկության ժամանակաշրջանի, ծննդավայրի հետ հետագա կապվածության մասին հետաքրքիր պատմություններ պատմեց Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Ելույթ ունեցավ նաեւ գրողի կինը՝ Էմմա Պետրոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար եւ առավել հանգամանալից բնութագրեց հոբելյարին՝ իբրեւ մարդ, իբրեւ ժամանակի շունչը կրող վառ ու տպավորիչ անհատականություն:
Ցերեկույթի ավարտին հնչեցին Արսեն Համբարյանի երաժշտական կատարումները՝ նվիրված Վ. Պետրոսյանի հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14