Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներն այցելել են Ապարանի առողջարանային ճամբար

10.08.2012

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է ,,Արաբկիր,, բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար։
Արդեն հինգերորդ տարին է այստեղ կազմակերպվում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող 7-14 տարեկան 120 երեխայի ամառային երկշաբաթյա հանգիստը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, պետական պատվերի շրջանակներում։ Orange հիմնադրամի աջակցությամբ այս էլ երրորդ ամառն է ճամբարում իրենց երեխաների հետ անվճար են ապրում ԱրԲեՍ ցերեկային բուժման կենտրոնի և դրա մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող աուտիզմով 20 երեխայի ծնողները ևս։
Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նախարարներին ծանոթացրել է երեխաների բուժման, հանգստի և ժամանցի համար ստեղծված անհրաժեշտ պայմաններին։
Առողջարանային այս ճամբարում աուտիզմ, էպիլեպսիա, պարբերական և այլ հիվանդություններ ունեցող երեխաները բուժմանը զուգընթաց խաղերի, հետաքրքիր ժամանցի և հասակակիցների հետ շփման արդյունքում ոչ միայն ֆիզիկապես են ամոքվում ու հանգստանում, այլև հոգեպես:
Բժշկի, խնամակալների և հատուկ մանկավարժների շուրջօրյա հսկողությունը, ինչպես նաև գեղատեսիլ բնությունն ու կենարար օդը նկատելի արդյունքներ են տալիս, նպաստում խնդիրներ ունեցող երեխաների միմյանց հետ անկաշկանդ շփումներին։ Դրա վկայությունը երեկ երեկոյան կազմակերպված մինջոցառումն էր։ Փոքրիկները, մեծ ներշնչանքով կատարելով իրենց դերերը, ծնողների, հյուրերի դատին են հանձնել հետաքրքիր մի ներկայացում։
Նախարարներն ու հյուրերը ճամբարականների հետ կիսել են հրաժեշտի խարույկի բերկրանքը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14