Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածուն

06.08.2012

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում օգոստոսի 5-ին կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանը: Նա ստացել է 1274 ձայն: Ինքնաառաջադրված թեկնածու Վորոշ Խաչատրյանը ստացել է 840, ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը` 917 ձայն: Ինքնաառաջադրված անկուսակցական Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190, իսկ անկուսակցական Էդվարդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 28 ընտրող:
Թալինի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 5 թեկնածուներ: Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14