Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնը հյուրընկալեց ,,Արի տուն,, ծրագրով հայրենիք ժամանած երեխաներին

30.07.2012


,,Արի տուն,, ծրագրի շրջանակում հունիսի 29-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակն ընդունեց հայրենիք ժամանած երեխաներին: Խումբը բաղկացած է 12 հոգուց, որոնցից 9-ը եկել են Պարսկաստանի Սպահան քաղաքից, իսկ 4-ը՝ Ռուսասատանի Դաշնության տարբեր քաղաքներից:
Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները հանգրվանել են աշտարակցիների բնակարաններում: Դրանք հիմնականում մանկավարժների ընտանիքներ են, որոնք ունեն հյուրընկալության համար բոլոր անհրաժեշտ հարմարությունները:
Կազմակերպչական բոլոր հարցերը համակարգվել է մարզի ղեկավարության կողմից: Մասնավորապես, նրանց աջակցությամբ երեխաներն առավոտյան կտեղափոխվեն Երեւան՝ միանալու ,,Արի տան,, իրենց մյուս հասակակիցներին: Իսկ երեկոյան նույն փոխադրամիջոցը նրանց կրկին կտեղափոխի Աշտարակ:
Ծրագրով նախատեսված են բազմաթիվ շրջակագություններ դեպի Հայաստանի ամենատարբեր տեղարժան վայրեր, մշակութային օջախներ: Դրանցից անմասն չէ նաեւ Արագածոտնը: Մարզում երեխաները կայցելեն Օշականի Սբ. Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ կդնեն հայոց կարեւորագույն սրբավայրերից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցի շիրմին, կլինեն նաեւ պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցում:
Արտասահմանցի մեր հայրենակիցները մարզում կյիուրընկալվեն մինչեւ օգոստոսի 7-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14