Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմինար՝ ,,Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկման հզորացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակում

25.07.2012

,,Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկման հզորացումը Հայաստանում,, ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանում կայացավ սեմինար՝ ,,Ուղղահայաց եւ հորիզոնական պետական օժանդակության հիմնական կատեգորիաները,, թեմայով: Ծրագրի կազմակերպիչը ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն էր:
Սեմինարի մասնակիցները տնտեսական ոլորտին առնչվող մասնագետներ էին, համայնքապետարանների համապատասխան աշխատակիցներ եւ մարզպետարանի ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու տնտեսական մրցակցության գործում պետական աջակցության հիմնադրույթներին, տեղական մարմիններում դրանց իրականացման գործընթացներին:
Բանախոսները ներկայացնում էին տնտեսական զարգացման հարուստ պատմություն ունեցող եւրոպական երկրները, որոնց կողմից ներկայացված տեղեկատվությունը լավագույն հնարավորություն էր այդ երկրների առաջավոր փորձն ու հմտությունները տեղայնացնելու եւ ըստ անհրաժեշտության կիրառելու համար:
,,Պետական օժանդակության չափանիշները. ոլորտային եւ հորիզոնական օժանդակություն,, , ,, ՀՀ ՏՄՊՊՀ-ի եւ պետական օժանդակություն տրամադրող մարմինների դերը,, , ,,Պետական օժանդակության չափանիշների, ոլորտային եւ հորիզոնական օժանդակության վերաբերյալ իրական գործերի ուսումնասիրություն. ապօրինի պետական օժանդակության վերադարձ,, թեմաներով զեկուցումներ կարդացին փորձագետներ Նիկոլաուս Գրաֆ Վիցտումը, Մոնիկա Հոշրայթերը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Շարունաս Պայարսկասը:
Սեմինարի աշխատանքներն ամփոփվեցին այլ քննարկումներով եւ թեմային առնչվող հարց ու պատասխաններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14