Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում՝ Արագածոտնի մարզպետի մոտ

12.07.2012

Հուլիսի 12-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության ներկայացուցիչներ Իռեն Սարգսյանի և Գուրամ Մատիաշվիլիի հետ: Նրանք ներկայացրին կազմակերպության կողմից մարզում իրականացվող երկու նոր ծրագրերը:
Դրանցից մեկը ,,Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության,,ծրագիրն է, որը ներկայացրեց Ի. Սարգսյանը: Ծրագիրը գործել է մարզի 4 համայնքում՝ Սասունիկում, Եղիպատրուշում, Հնաբերդում և Բարքառատում: Այդ ծրագրի շրջանակներում նշված համայնքների դպրոցներում ստեղծվել են նախադպրոցական կրթության դասասենյակներ, կատարվել է վերանորոգում և կահավորում, տրվել է անհրաժեշտ գրականություն և պարագաներ: Յուրաքանչյուր համայնքից ընտրվել է մեկական ուսուցիչ, ովքեր աշխատելու են նախակրթարաններում: Նրանք անցել են համապատասխան վերապատրաստում: Նախադպրոցական դասընթացներ են կազմակերպվել նաև 5-6 տարեկան 98 երեխայի, ինչպես նաև ծնողների համար: Ծրագիրն իրականացնելու համար իրենց մասնակցությունն են ունեցել նաև համայնքները, որոնց կողմից կատարվել է 15%-ի չափով ֆինանսական ներդրում:
Հաջորդը ,,Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագիր,,-ն է, որի մասին պատմեց Գ. Մատիաշվիլին: Ծրագիրը նախատեսված է իրականացնել հանրապետության 5 մարզերում, որից մեկը Արագածոտնն է: Այստեղ ընտրությունը կանգ է առել Աշտարակ քաղաքի թիվ 1 մտավոր թերզարգացած երեխաների համար հատուկ գիշերօթիկ դպրոցի վրա: Մարզային փրկարարական վարչության հետ համատեղ հատուկ դպրոցում կիրականացվեն միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկերի նվազեցմանը: Ըստ ծրագրի, կուսումնասիրվեն դպրոցի տարհանման ուղիները և առաջին օգնության համար անհրաժեշտ առկա միջոցները, կկազմվի արտակարգ իրավիճակներում գործող պլան, կկազմակերպվի նաև ուսուցիչների համապատասխան ուսուցում: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, գործելու է 15 ամիս, որի ընթացքում երկու անգամ կանցկացվի տարհանման վարժանք:
Ծանոթանալով ներկայացված ծրագրերին` Ս. Սահակյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել անհրաժեշտ բոլոր պարագաներում: Նրա առաջարկով ծրագրերը մարզում կունենան շարունակական բնույթ: Իսկ մինչ այդ, կողմերի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14