Նորություններ
Քննարկվեց հանձնարարականների կատարման ընթացքը
11.07.2012
Հուլիսի 11-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հիմնական շեշտը դրվեց համայնքներում հողի հարկի, գույքահարկի եւ հողի վարձավճարների հավաքագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման վրա: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանձնարարական ստացան անհատական աշխատանք տանել բոլոր համայնքներում, որպեսզի ապահովվի սեփական եկամուտների հավաքագրման բարձր արդյունք:
Քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության, նախարարությունների, պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման, դրանց վերաբերյալ գրություններին պատասխանելու ընթացքը: Դրանք վերաբերում էին Մարզի զարգավման քառամյա ծրագրի 1912 թվականի կատարման ընթացքին, ապօրինի շինությունների հաշվառման եւ դրանց վերացմանը, հողերի նպատակային օգտագործմանը, 2013 թ. պետական բյուջեի կանխատեսումներին եւ այլ հարցերի:
Վարչությունների պետերը տեղեկատվություն ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցությունում քննարկված հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից ստացված հանձնարարականների կատարման մասին: Դրանք առնչվում էին կարկտահարության պատճառած վնասների չափերի եւ աշնանացան ցորենի ծլունակության խնդիրների ուսումնասիրմանը, ,,Աշտարակի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի աշխատավարձերի պարտքերի մարմանը, միջպետական եւ հանրապետական ճանապարհներին հարող հատվածների մաքրմանը, մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին եւ այլն: