Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի գործունեւության շրջանակները

27.06.2012


Հանրապետությունում սկսել է գործել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը, որն աշխատանքներ է իրականացնում ջրային ռեսուրսների կառավարման և էներգոխնայողության ոլորտում: Այն իր ծրագրերի գործունեության ոլորտներն է ներկայացրել նաեւ Արագածոտնի մարզում
Դրանց լուծման հնարավորությունները քննարկելու նպատակով «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի ներկայացուցիչ Հայկ Պետրսյանը հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանին: Նա ներկայացրեց, որ գործելով երկու բաղադրիչներով, իրենց կազմակերպությունն օժանդակելու է ՀՀ բնապահպանության նախարա¬րության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը գետավազանային ինտեգրացված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարման մեխանիզմների ներդրման հարցում: Այնուհետեւ, օժանդակություն է ցուցաբերվելու այն համայնքներին, որտեղ առկա են խնդիրներ` կապված ջրային և էներգետիկ ռեսուրս¬ների օգտագործման արդյունավետության, բնակչության ջրամատակարարման, ոռոգման և շրջակա միջավայրի պաշտպանության հետ: Դրա համար ծրագրի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացնելու մարզում և համայնքներում` իրավիճակը գնահատելու և ծրագրային միջոցների օգտագործման առավել նպատակահարմար ուղղությունները որոշելու համար:
Կարեւորելով ծրագրի գործունեւության ոլորտները, մազրպետ Ս. Սահակյանն ընդգծեց, որ դրանք հենց այն հիմնախնդիրներն են, ինչի կարիքն առավելապես զգացվում է հատկապես լեռնային եւ հեռավոր բնակավայրերում եւ սակավաջուր գտնվող համայնքներում: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց համայնքներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա հստակեցնել մարզում ծրագրի գործունեության առաջիկա անելիքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14