Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա Արագածոտնի մարզխորհրդի նիստ

14.06.2012

2012 թ. հունիսի 19-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում կկայանա մարզխորհրդի նիստ: Օրակարգում քննարկվելու են հետեւյալ հարցերը՝

1.ՀՀ Արագածոտնի մարզի 2012 թվականի ամփոփ հողային հաշվեկշռի հաստատման աշխատանքների կազմակերպման մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. ՕՀԱՆՅԱՆ /:

2.<Ֆինանսական համահարթեցման մասին> ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2013 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով հաշվարկային ցուցանիշների մասին / զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ/:

3.ՀՀ Արագածոտնի մարզում բազմամյա տնկարկների տարածքների հաշվառման մասին / զեկ. Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Յու. ԱԶԱՏՅԱՆ/:

4.ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի մասին/ զեկ. Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ /:


5.Այլ հարցեր և հայտարարություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14