Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Հաղթանակի օրը

28.05.2012


Հաղթանակի օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Այն կառուցված է մի վայրում, ուր տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:
Տոնակատարությանը ներկա էին մարզի ղեկավարությունը՝ ի դեմս մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր-մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից:
Միջոցառումն սկսվեց Ապարանի հրապարակից, որտեղ ներկաները ծաղկեպսակներ դրեցին քաղաքապետարանի բակում տեղադրված՝ քաջարի հրամանատարներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիներին: Այնուհետեւ բազմությունը երթով շարժվեց դեպի հուշահամալիր, ուր եւ ծավալվեց գլխավոր արարողությունը:
Ներկաները հիշատակի տուրք մատուցեցին այստեղ հանգչող Արցախյան պատերազմում զոհված ապարանցի ազատամարտիկների եւ Դրոյի շիրիմներին եւ տեղադրեցին ծաղկեպսակներ: Իսկ հուշարձանի մոտ բեմահարթակը տրամադրվեց հանդիսավոր եւ գեղարվեստական մասի մասնակիցներին:
Շնորհավորելով տոնի կապակցությամբ, մարզպետ Ս. Սահակյանն ասաց, որ դարերի խորքից եկող համազգային այս երազանքը հանրապետության հռչակման մասին իրականություն է դարձել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ: Այդ հաղթանակները ձեռք բերվեցին հայ ժողովրդի հերոսական ոգու, համախմբվածության եւ միասնության շնորհիվ: Նա վստահություն հայտնեց, որ նույնպիսի միասնականությամբ ու համախմբվածությամբ ենք մենք կերտելու մեր պատմության գալիք էջերը, որոնք լինելու են առավել փառահեղ ու լուսավոր:
Ելույյթներ ունեցան նաեւ ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր Վրեժ Մարկոսյանը,Ապարանի քաղաքապետ Գ. Աբրահամյանը եւ այլոք: Մեկ անգամ եւս կարեւորվեց 1918 թվականի մայիսին ծավալված պատմական դեպքերի եւ, մասնավորապես, Բաշ-Ապարանի ճակատամարտի արժեքն ու պատմական նշանակությունը:
Հանրապետության ճանաչված արտիստների, երաժշտական համույթների կատարմամբ հնչեց ազգային հայրենասիրական երգ-երաժշտություն:
Տոնախմբության բաղկացուցիչ մասը բացօթյա հյուրասիրությունն էր, որտեղ ապարանցիները ցուցաբերեցին իրենց ավանդական ծեսերն ու սովորույթները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14