Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.05.2012

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը խորհրդանշում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը՝ 1918 թվականի մայիսի 28-ին: Դարերի խորքից եկող համազգային այս երազանքն իրականություն է դարձել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ: Այդ հաղթանակները ձեռք բերվեցին հայ ժողովրդի հերոսական ոգու, համախմբվածության եւ միասնության շնորհիվ:
Անուրանալի են մայիսյան այս հերոսական հաղթանակների դասերը հայ ժողովրդի մեջ ազատատենչության ու անկախության գաղափարների արմատավորման եւ սերնդե-սերունդ փոխանցման առումով: Այդ ոգեշնչումն իր նորովի դրսեւորումն ունեցավ հայոց նորագույն պատմության մեջ՝ Արցախյան ազատամարտում: Դրա փառավոր էջերից մեկը Շուշիի ազատագրումն էր, որի 20-ամյա հոբելյանը մեծ շուքով նշեցինք բոլորովին վերջերս:
Վստահ եմ, որ նույնպիսի միասնականությամբ ու համախմբվածությամբ ենք մենք կերտելու մեր պատմության գալիք էջերը, որոնք լինելու են առավել փառահեղ ու լուսավոր: Շնորհիվ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի վարած հստակ ու նպատակասլաց քաղաքականության, շարունակելու ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետության ամրապնդման, ձեռքբերումների պահպանման ու հարատեւման համար:
Կրկին շնորհավորում եմ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ երջանկություն, խաղաղություն, ամուր կամք ու հավատ մեր պետության վաղվա օրվա նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14