Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2011-2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

24.05.2012


Սիրելի շրջանավարտնե՛ր
Այսօր դուք ապրում եք ձեր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը. հրաժեշտ եք տալիս դպրոցին, ձեր սիրելի ուսուցիչներին, հրաժեշտ՝ մեկմեկու: Ասել է, թե ետեւում են մնացել մանկության ու պատանեկության անհոգ, կենսուրախ տարիները, եւ սկիզբ է դրվում նոր, ավելի լուրջ ու պատասխանատու ժամանակաշրջանի:
Յուրաքանչյուրիդ համար պատմական այս օրը խորհրդանշվում է դպրոցական վերջին զանգով: Զանգ, որ հնչում է հանրապետության բոլոր կրթօջախներում եւ ազդարարում ձեր նորամուտը դեպի մեծ կյանք:
Շնորհավորում եմ Ձեզ այդ մեծ իրադարձության կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը ճիշտ ու արժանավայել քայլի նոր կյանքի ճանապարհներով: Թող իրականանան ձեր բոլոր ձգտումներն ու նպատակները:
Միշտ հիշեք, որ դուք զավակն եք նորանկախ Հայաստանի Հանրապետության: Պետության, որն, ի թիվս բազմաթիվ կարեւորագույն խնդիրների, իր գերնպատակն է համարում երկրի քաղաքացիների համար բարեկեցիկ, լիարժեք ու արժանավայել կյանքի ապահովումը: Այդ բազմաթիվ ծրագրերի իրականացնողը նաեւ դուք եք, սիրելի շրջանավարտնե՛ր: Ի դեմս ձեզ, մենք տեսնում ենք մեր երկրի վաղվա օրը, նրա լուսավոր ապագան:
Վերստին շնորհավորում եմ ձեզ, բոլոր մանկավարժներին, ծնողներին: Բարին ընդ ձեզ եւ բոլոր երազանքների իրականացում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14