Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում ,,Արևիկ,, մանկապարտեզում

12.05.2012

Մարզկենտրոն Աշտարակի ՙԱրևիկ՚ մանկապարտեզում յուրօրինակ միջոցառում տեղի ունեցավ, որին մասնակցում էին, մանկավարժներ, ծնողներ Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչները, ,,Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան,, ծրագրով ձևավորված երեխայի պաշտպանության թիմի անդամներ:
Հետաքրքիր բեմականացումը ներկայացնում էին երեխաները և մանկապարտեզի աշխատակիցներ Մ.Անթանյանը, Կ.Ղազարյանը, Կ.Մելումյանը: Այն պատմում էր մի ընտանիքի մասին, որում անչափահաս երեխաները մշտապես ականատես էին ծնողների միջև ծագող խնդիրներին: Ներկայացման ավարտին հաջորդեց երեխաների ելույթները, որտեղ արտահայտվեցին նրանց կարծիքները այդ ընտանիքի առօրյայի մասին: Մասնավորապես, երեխաները նշեցին, որ մայրիկը և հայրիկը չպետք է երեխայի մոտ բարձր գոռան, միմյանց խփեն և երեխաներին դրանով վախեցնեն,,. ՄԻ երեխա էլ նկատեց, որ ,, Հայրիկը չպետք է երեխային ուղարկի խանութ, որ իր համար խմիչք գնի,,: Մ.Անթանյանը հակիրճ ծանոթացրեց նաև երեխայի հանդեպ բռնության և դրա տեսակների, պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությանը: Մանկապարտեզի տնօրեն Զ,Խոյեցյանը իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը` նշելով, որ երեխաներն իրավունք ունեն երջանիկ և ուրախ մանկություն ունենալու և բոլորս պետք է խրախուսենք նրանց երազանքների կատարմանը:
Այս նախաձեռնությունն իրականացվեց ՙՄիավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան՚ /ՄՓԵՀԱ/ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՙՍեյվ դը չիլդրեն՚ միջազգային կազմակերպության կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՙԲաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան՚ կազմակերպության համաֆինանսավորմամբ: ՄՓԵՀԱ ծրագիրը եռամյա նախաձեռնություն է, որը միտված է աջակցելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքային կառույցների գործունեությանը` հաստատություններում երեխաների պաշտպանության խնդիրները կանխելու, բացահայտելու և լուծելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34