Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.05.2012

Սիրելի հայրենակիցնե’ր
Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության պանծալի տոնի կապակցությամբ:
Ժողովուրդների պատմությունները կերտվում են հաղթանակների ու ձեռքբերումների շնորհիվ: Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ հաղթանակները, հիրավի, պատմական ու ճակատագրական են եղել, քանզի, դրանցով է պայմանավորված եղել նրա լինել-չլինելու, նրա ապրելու, արարելու եւ հարատեւելու իրավունքը: Իրավունք, որ մեր հերոսական ժողովուրդը ձեռք է բերել բազում մաքառումների, արյունարբու թշնամիների դեմ գոյամարտերի եւ այդ պայքարում անմնացորդ նվիրման ու հերոսացման շնորհիվ:
Յուրաքանչյուր պատեհ առիթով հայ ժողովրդի պատմության մեջ մենք առանձնացնում ենք մայիս ամիսը՝ իբրեւ մաքառման, հերոսացման, ու հաղթանակների ամիս: Իսկապես, թերեւս, ի վերուստ կանխորոշված հաղթանակների այդ ամսում, առանձնանում է 9-ը ամսաթիվը: Օր, որը մեր ժողովրդի համար դարձել է հաղթության խորհրդանիշ:
Այս օրը՝ մայիսի 9-ին, մենք խորին ակնածանքով ու երախտագիտությամբ նշում ենք Հայրենական պատերազմի հաղթանակի օրը: Հայազգի հպարտ ու խիզախ զավակները տվեցին հերոսության ու սխրանքի բացառիկ օրինակներ: Ես շնորհավորում եմ Մեծ Հայրենականի մեր վետերաններին, մաղթում նրանց ամուր առողջություն եւ երկար տարիների կյանք:
Հաղթանակի օրը մենք մեկ այլ փառավոր տարեդարձ ենք նշում՝ Շուշիի ազատագրման 20-ամյակը: Մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական հաղթահակ տարանք՝ ապացուցելով, որ պատրաստ ենք զենքով պաշտպանել մեր ժողովրդի ազատության, անկախության եւ խաղաղ կյանքի իրավունքը: Վերստին շնորհավորում եմ մեր աննկուն ժողովրդին, ազատամարտիկներին,մեր բոլոր նվիրյալներին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14