Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում ընտրողները ակտիվորեն են մասնակցում ընտրությանը

06.05.2012

Մայիսի 6-ի առավոտյան ժամը 8.00-ին բացվեցին Արագածոտնի մարզի երկու ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերը: Թիվ 14 ընտրատարածքում ընդգրկված է 66, թիվ 15 ընտրատարածքում՝ 75 ընտրատեղամաս:
Ընտրության սռաջին իսկ րոպեներից սկսվեց ընտրողների այցելությունը դեպի ընտրատեղամասեր, եւ օրվա առաջին կեսին արդեն ընտրողների զգալի մասը կատարել էր իր քաղաքացիական պարտքը:
Ընտրատարածքային թիվ 14 ընտրական հանձնաժողովի նախագահ Մ. Ոսկանյանի տեղեկացմամբ՝ ժանը 14.00-ի դրությամբ 57 հազար 259 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 24 հազար 311-ը, կամ` 42,36 %-ը: Նույն ժամի դրությամբ թիվ 15 ընտրատարածքում, ուր ընտրողների թիվը 55 հազար 946 է, ընտրությանը մասնակցել է 23 հազար 261 ընտրող, կամ՝ 41,37 %-ը: Այս մասին տեղեկացրեց ընտրատարածքային թիվ 15 ընտրական հանձնաժողովի նախագահ Հ. Ասատրյանը:
Օրվա երկրորդ կեսին եւս ընտրողների մասնակցության ակտիվությունը չի նվազում: Ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են խաղաղ՝ առանց էական խոչընդոտների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35