Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

28.04.2012

Ապրիլի 28-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացավ հերթական մարզխորհրդի նիստը: 2012 թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը: Նա ասաց, որ մարզում 10 հազար հա. աշնանացան է կատարվել: Ներկայումս ընթանում է գարնանացանը: Առ այսօր կատարվել է շուրջ 10 հազար հեկտար: Մինչեւ գործընթացի ավարտը՝ մայիսի վերջը, այն կկազմի ավելի քան 15 հազար հեկտար: Քննարկվեցին նաեւ կառավարության կողմից տրամադրվող ազոտական պարարատանյութի եւ դիզելային վառելանյութի ներկրման հետ կապված հարցեր:
Համայնքային սեփականության պատկանող հողատարածքների վարձակալության տրամադրման մասին զեկուցեց հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Օհանյանը: Նրա տեղեկացմամբ՝ համայնքների վարչական սահմաններում առկա է համայնքային սեփականություն հանդիսացող 1044058 հա. գյուղատնտեսական նշանակության տարբեր կատեգորիաների հողատարածք, որից 2011 թ. ընթացքում 871 հեկտարը տրամադրվել է վարձակալության: Այս գործընթացում, սակայն, նկատվում է ազգաբնակչության կողմից ապօրինաբար հողօգտագործման դեպքեր, ուստի, համայնքապետերի խնդիրն է վերահսկել ոլորտը:
Գույքահարկի, հողի հարկի եւ հողի վարձավճարի գանձման ցուցանիշները ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա ասաց, որ այս տարվա առաջին եռամսյանկին սեփական եկամուտները կազմել են 96,6 մլն. դրամ, որից 29,2 մլն. դրամը եղել է հողի հարկը:
Ամփոփելով քննարկված հարցերը, մարզպետ Սարգիս Սահակյանը ընդգծեց համայնքների ղեկավարների կողմից պարարատանյութի եւ դիզելային վառելանյութի ներկրման, հողօգտագործման օրենսդրական դաշտը կանոնավորելու, ինչպես նաեւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացները ժամանակին եւ որակով իրականացնելու անհրաժեծտությունը:
Նա խոսեց նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջների կատարման մասին եւ ասաց, որ մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններում բացառվելու է որեւէ խախտում: Դա վերաբերում է թե՛ ճշգրիտ եւ կանոնավոր ընտրացուցակների առկայությանը, եւ թե՛ քվեարկության ընթացքին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14