Նորություններ
<<Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվությունը>> թեմայով սեմինար-քննարկում Արագածոտնի ՇՊԱԿ-ում
26.04.2012

Արագածոտնի ՇՊԱԿ-ի Աշտարակի գրասենյակում տեղի ունեցավ <<Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվությունը>> թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցներ, Աշտարակի եւ հարակից համայնքների ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, պատմության մասնագետներ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի անդամներ, ավագ դպրոցի աշակերտներ, ՇՊԱԿ-ի կամավորներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Սեմինար-քննարկման շրջանակներում ներկայացվեցին պատմական փաստեր եւ իրողություններ` 1915թ. կատարված Հայոց ցեղասպանության, հայերի տեղահանությունների, դրանց հաջորդած <<Նեմեսիս>> գործողության վերաբերյալ:
Առանձնակի մանրամասնորեն ներկայացվեցին եւ քննարկվեցին Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, եղանակները, ձեւերն ու տեսակները, ինչպես նաև` տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործընթացի տարբեր մոտեցումները:
Բուռն քննարկում ծավալվեց հայոց պահանջատիրության հարցի շուրջ, եւ թե որքանով են դրանք հիմնավոր իրավական տեսանկյունից, ինչպիսի եղանակներով, միջազգային որ ատյաններին դիմելով կարելի է հասնել այդ պահանջների ընդունմանը: