Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կմասնակցեն հանրապետական մրցույթին

25.04.2012

Կայացավ Հայ առաքելական եկեղեցու եւ կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթի Արագածոտնի մարզային փուլը: Մասնակիցները ,,Հայոց լեզու եւ գրականություն,, , ,,Հայոց պատմություն,, , ,,Հայոց եկեղեցու պատմություն,, , ,,Բնագիտական,, առարկաների ուսուցիչները եւ դասվարներն էին, ովքեր իրենց ունակությունները դրսեւորեցին՝ հանձնելով գրավոր թեսթային քննություն:
Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ձեւավորվեցին  մրցութային հանձնաժողովներ, որոնց կազմում էին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետները, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչները եւ հոգեւոր հայրեր: Ամփոփվեց մրցույթի արդյունքները, որի համաձայն  ,,Հայոց լեզու եւ գրականություն,, առարկայից լավագույնը ճանաչվեց Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե Արսենյանը, ,,Հայոց պատմություն,,-ից՝ Ոսկեհատի դպրոցի ուսուցիչ Էդիկ Այվազյանը, ,,Բնագիտական,, առարկաներից՝ Աշտարակի ավագ դպրոցի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը եւ Օշականի միջնակարգ դպրոցի դասվար Սուսաննա Գարակեբագյանը:
Հաղթանակ տարած այս ուսուցիչներն իրավունք են ստացել՝ մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34