Նորություններ
Այցելեցին Ծիծեռնակաբերդ
24.04.2012

Ապրիլի 24-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակազմը` փոխմարզպետը, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակին:
Իր ձայնը միացնելով ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի ոգեկոչմանը միտված երթի բազմահազար մասնակիցներին, մարզի պատվիրակությունը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեց անմար կրակին` վերստին հաստատելով այն միտումը, որ հայ ժողովրդի պահանջատիրական նկրտումները անշրջելի ու անբեկանելի են, եւ այդ գաղափարի շուրջ ողջ հայությունը միասնական է ու անկոտրում:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ տեղի ունեցան նաեւ մարզի քաղաքային եւ գյուղական մի շարք համայնքներում: