Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինվորներին այցելեցին հարազատները

12.04.2012

Արագածոտնի մարզից Լեռնային Ղարաբաղի զորամասերում ծառայող 245 զինվորի համար ապրիլի 7-ը կրկնակի տոն էր: Նրանց այցելության էին գնացել իրենց ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները: Ավելի լավ նվեր Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ հնարավոր չէր մատուցել հատկապես զինվորների մայրերին ու տատիկներին, քույրերին: Անակնկալի հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպությունն էր եւ մարզպետարանը: Նախաձեռնությունը, որն ի դեպ, աննախադեպ չէ, ձեռնարկվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարութան աջակցությամբ, որի կողմից կազմակերպվել էր տարբեր զորամասերից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ զինվորների տեղափոխումն եւ հանդիպման այլ մանրամասներ:
Մարզպետ Սարգիս Սահակյանի, ով նաեւ ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարն է, հանձնարարականով, կազմակերպիչները հոգացել էին բացառապես ամեն ինչի մասին: Ապրիլի 6-ին մարզի բոլոր տարածաշրջաններից կազմակերպվեց Արցախ մեկնողների ժամանումը մարզկենտրոն: Նույն օրը՝ երեկոյան հարմարավետ ավտոբուսների շարասյունը՝ համապատասխան ուղեկցող մեքենաներով, շարժվեց դեպի Արցախ: Ճանապարհին ուղեւորներին մատուցվեց սնունդ, քաղցրավենիք, ըմպելիքներ:
Ապրիլի 7-ի առավոտյան նրանք արդեն Ստեփանակերտում էին՝ իրենց զինվոր զավակների հետ: Այստեղ եւս ստեղծվել էին հանդիպումը հետաքրքիր, բովանդակալից եւ, որ ամենակարեւորն է, անհոգ անցկացնելու համար բոլոր պայմանները: Մի քանի ժամ շարունակ զինվորներն իրենց հարազատների հետ էին, որի ընթացքում նրանք հասցրին թոթափել կարոտն ու վայելել հարազատների հետ շփման հաճույքը: Հուզումնալից հանդիպումներով, հետաքրքիր, ուրախ զրույցներով եւ իրավիճակներով հագեցած օրվա ավարտին կայացավ հրաժեշտը: Հարազատները վերադարձան տուն՝ գոհ սրտով եւ կազմակերպիչների հանդեպ երախտագիտության զգացումով, իսկ զինվորները՝ նոր լիցքեր ստացած ու հոգեկան մեծ բավարարվածությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14