Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,, Բաց դռների օրեր,,՝ Արագածոտնում

11.04.2012

,,Բաց դռների օրեր,, ծրագրի շրջանակում հերթական անվճար բժշկական օգնության մատուցումն է իրականացվելու Արագածոտնի մարզում: Ձեռնարկն իրականացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության, Բժիշկների ասոցացիայի եւ մարզպետարանի համատեղ գործակցությամբ:
Ըստ նախատեսված ժամանակացույցի, ,,Բաց դռները,, ապրիլի 16-ին կաշխատի Ապարանում, ապրիլի 17-ին՝ Ծաղկահովիտում, ապրիլի 18-ին՝ Թալինում եւ ապրիլի 19-ին՝ Աշտարակում:
Այդ օրերին համապատասխան բժշկական կենտրոններում այցելուներին կընդունեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաների մասնագետները՝ ընդհանուր վիրաբույժներ, անոթային վիրաբույժներ, էնդիկրոնոլոգներ, նյարդաբաններ, ակնաբույժներ, ուռոլոգներ, արտաբաններ: Բժշկական հետազոտություններից զատ, հիվանդները կստանան նաեւ խորհրդատվական եւ դեղորայքային միջամտություն: Ըստ անհրաժեշտության կկատարվեն վիրահատություններ, որոնք հնարավորության դեպքում կիրականացվեն տեղերում, իսկ դրա բացակայության պարագայում՝ կտեղափոխվեն մայրաքաղաքի հիվանդանոցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14