Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում՝ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ

07.04.2012

Կանանց տոներին նվիրված միամսակի տոնակատարությունները Արագածոտնի մարզում եզրափակվեցին Աշտարակի մշակույթի տանը կայացած տոնական միջոցառմամբ: Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված տոնը սկսվեց հանդիսավոր նիստով, որտեղ հնչեցին շնորհավորանքներ, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր:
Շնորհավորելով հրավիրյալ կանանց, եւ ի դեմս նրանց՝ բոլոր հայուհիներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային արժեքների հարստացման, ընդհանուր առմամբ, հայապահպանման առաքելությամբ հայ կանայք բոլոր ժամանակներում մեր պետականության հիմքերն եք ամրացրել եւ այսօր էլ արժանիորեն շարունակում են նույնն անել: Հասարակական-քաղաքական կյանքում գնալով ակտիվացող կանանց մասնակցությունը կարեւորվում եւ ըստ արժանվույն է գնահատվում երկրի ղեկավարության կողմից:
Իբրեւ հասարակության մեջ ունեցած դերի ու կարեւորության գնահատանք, մի խումբ կանայք՝ բազմազավակ մայրեր, ուսուցիչներ, բժիշկներ, տարբեր բնակավառների աշխատակցուհիների հանձնվեցին թանկարժեք նվերներ:
Միջոցառման երկրորդ մասում կայացավ համերգ՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ավարտին բոլոր մասնակիցներն օգտվեցին տոնական ճոխ հյուրասիրությունից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14