Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրքի շաբաթվա մեկնարկը` Արագածոտնի մարզային գրադարանում

29.03.2012

Հայկական գրադարանային միությունը, 2002թվականից սկսած, հանրապետությունում անց է կացնում Ազգային գրադարանային շաբաթ: Մշակութային այս կարևոր նախաձեռնությունը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մեջ ներգրավված են Երևանի և մարզերի հանրային գրադարանները: Միջոցառման նպատակն է գրքի, ընթերցանության քարոզչությունը, գրադարանների` իբրև մշակութային, տեղեկատվության կենտրոնների դերի կարևորումը, հասարակության լայն խավերի հետ գրադարանների կապերի քաջալերումը և այլն:
Ազգային գրադարանային շաբաթին պարբերաբար արձագանքում և համապատասխան ծրագրերով հանդես է գալիս Արագածոտնի մարզային գրադարանը: Այս տարի շաբաթը կանցկացվի ապրիլի 16-23-ը: Շաբաթվա կարգախոսերն են` <Հայկական գրատպության 500 ամյակ> և <Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք> խորագրերը:
Միջոցառաշարն ունի և’ ավանդական դարձած` հանդիպումներ հայտնի գրողների, մտավորականների հետ, հիշարժան տարելիցների նշում, <Ընտանեկան ընթերցանության օր> խորագրեր, միջոցառումներ, և’ նոր, ինքնատիպ մտահղացումներ, ինչպես օրինակ մարզային գրադարանին գիրք նվիրելու օրը: <Հայ գրատպության 500-ամյա ժառանգության> խորագրի ներքո, ապրիլի 19-ին մարզային գրադարանը <<Ամենաթանկ նվերը մարզային գրադարանին>> ակցիայի շրջանակներում սիրով կսպասի իր ընթերցողներին: Այս խորագիրը սոսկ վերոնշյալ հայտնի կարգախոսերի շարունակությունը չէ: Նախաձեռնությունը նորություն է գրադարանային շաբաթի համար, բայց մարզային գրադարանն արդեն իսկ որդեգրել է այն: Այսպես` նախորդ և ընթացիկ տարում գրադարանի կողմից 920 կտոր գրականություն է նվիրաբերվել մարզի 18 համայնքներին: Այս գործելաոճը գրադարանը հաջողությամբ գործածում է թումանյանական օրերին ու տարբեր միջոցառումների ժամանակ` <Բաց դռների օր>. <Գրադարանի ջերմ գրկում> և այն:
Գրադարան մուտք գործելով, յուրաքանչյուր ոք հաղորդակցվում է գրքերի իմաստուն ու գրավիչ աշխարհի հետ, իսկ գրքի հետ շփումը, ընթերցանությունը ոչ միայն ճաշակ ու մտածելակերպ են ձևավորում, այլև` վեհացնում, ազնվացնում է զգացմունքներն ու բարքերը, յուրօրինակ փարոս դառնում մարդու ողջ գիտակցական կյանքի համար:

 


Վ.Պետրոսյանի անվ. Արագածոտնի մարզային գրադարան
Ազգային գրադարանային շաբաթ
16-23 ապրիլի, 2012թ.
ԾՐԱԳԻՐ

16 ապրիլի, ժամը` 1100
Ազգային գրադարանային շաբաթի բացումը մարզային գրադարանում:

17 ապրիլի
Հայկական գրատպության 500 ամյակին նվիրված <<Եկեք այսօր անկեղծ խոսենք…>>
Պարույր Սևակ, Համո Սահյան, Սայաթ Նովա, Եղիշե Չարենց - Պոեզիայի ժամ

18 ապրիլի
Հոբելյանական միջոցառում
Մեսրոպ Մաշտոցի 1650 ամյակին նվիրված` Պ.Սևակ <<Եվ այր մի Մաշտոց անուն…>> - Հայոց լեզվի մեկ դասաժաամ Օշականի սբ. Մաշտոց եկեղեցում

19 ապրիլի
- Հայ գրատպության 500-ամյա ժառանգությունը – Ցուցահանդես
- Գիրք նվիրելու օր <<Ամենաթանկ նվերը մարզային գրադարանին>> - միջոցառում-ակցիա

20 ապրիլի
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք
<<Էրեբունի – Երևան>> - Դասախոսություն

21 ապրիլի
Ընտանեկան ընթերցանության օր - <<Ընթերցում ենք բոլորս>>

22 ապրիլի
<<Հրաշագործ տառեր>> - Վիրտուալ հանդիպում

23 ապրիլի
Ազգային գրադարանային շաբաթի ամփոփում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34