Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ազգային դրամի պատմությանը

26.03.2012

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապրիլի 16-23-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ազգային դրամի պատմությանը վերաբերող ցուցահանդեսի կազմակերպում Աշտարակ քաղաքում: Ցուցահանդեսի նպատակն է բնակչությանը ծանոթացնել ՀՀ ազգային դրամի պատմությանը, դրամի պաշտպանական հատկանիշներին, ֆինանսաբանկային համակարգի հիմնական գործառույթներին, ներկայացնել ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքները:
Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջողված նախաձեռնություններից մեկն է, որի մասին վկայում են ցուցահանդեսի բազմաթիվ այցելուների շնորհակալական եւ երախտիքի խոսքերն ու գնահատանքը: Առ այսօր ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14