Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կբարելավվեն մի շարք գյուղական համայնքների էներգահամակարգերը

24.03.2012

Մարզի տարածաշրջաններում բնակչության հետ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումների ժամանակ, ի թիվս բազմապիսի հարցերի, բարձրացվել է նաեւ էներգահամակարգերի բարեկարգման խնդիրը: Այն օրակարգային է հատկապես Բյուրականում, Նոր Եդեսիայում, Ագարակում, Կոշում, Օրգովում, Աղձքում, Օշականում, Ոջանում եւ այլ համայնքներում: Բնակիչներին մարզպետը հավաստիացրել էր, որ կարեւորագույն այդ հարցը կուսումնասիրվի եւ համապատասխան լուծում կտրվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Այդ կապակցությամբ նա մարտի 24-ին մարզպետարանում հանդիպում ունեցավ ,,Հայաստանի էլեկտրացանցեր՚՚ ՓԲԸ-ի տնօրեն Եվգենի Բիբինի հետ: Քննարկվեցին նշված գյուղերում էլեկտրական հենասյուների եւ բարձր լարման գծերի նորոգման հետ կապված խնդիրները: Այդ նպատակով ստեղծվեց մարզպետարանի, էլեկտրացանցերի մասնագետներից եւ համայքների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որը մեկշաբաթյա ժամկետում կուսումնասիրի գործընթացի հետ կապված բոլոր մանրամասները եւ հարցին կտրվի դրական լուծում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14