Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

21.03.2012

,,Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում՚՚ ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում մարզի բնակչության հետ: ,,Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունումՙՙ թեմայով ներկայացմամբ հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանը: Իրենց տեսակետներն արտահայտելուց բացի, նրանք հանգամանորեն պարզաբանումներ տվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման եւ ֆինանսական գրագիտության բարձրացման խորագրի ներքո իրականացվող ,,Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում՚՚ ծրագրի իրականացման հիմնական նպատակն է բնակչությանն իրազեկել կենսաթոշակային նոր բարձրաստիճան համակարգի ներդրման եւ այդ համակարգի համատեքստում ֆինանսական գիտելիքի անհրաժեշտության մասին:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի, ,,Ֆինանսաբանկային Քոլեջ՚՚ հիմնադրամի համագործակցությամբ եւ մարզպետարանի, ինչպես նաեւ ,,Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01