Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգեւներ՝ մարզի փրկարարներին

16.03.2012

Մարտի 16-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգևատրման արարողությունը։

Ֆիզիկական և մասնագիտական լավ պատրաստվածության համար հրշեջ-փրկարարներ` փ/ծ մայոր Ատոմ Հակոբյանը, փ/ծ ենթասպաներ Արթուր Մովսիսյանը և Ահարոն Հարությունյանը, փ/ծ ավ. սերժանտներ Գոռ Գրիգորյանը, Գառնիկ Պողոսյանը և Մուշեղ Գևորգյանը, փ/ծ սերժանտ Վարդգես Սարգսյանը և փ/ծ կրտսեր սերժանտ Գարիկ Կարապետյանն ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով պարգևատրվեցին 50 000-ական դրամով, իսկ խմբի հրամանատար, փ/ծ մայոր Հայկ Արշակյանը` «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով:

Հրշեջ-փրկարարներին պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ - Շատ եմ կարևորում նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ, կարծում եմ, հասարակությունը, մենք բոլորս պետք է գնահատենք հրշեջ-փրկարարների անձնվեր աշխատանքը։ Մեր մարզում աշխատում են այնպիսի փրկարարներ, որոնք շատ լավ պատկերացնում են իրենց աշխատանքը, նվիրված են իրենց մարզին և երկրին, - ասաց Արագածոտնի մարզպետը, - անցյալ տարի ԱԻՆ աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, ծավալուն աշխատանքներ իրականացրեցին անտառային հրդեհների վերացման ուղղությամբ, ձմռան ամիսներին պատվով կատարեցին իրենց գործը` ձյան գերությունից ազատելով բազմաթիվ մարդկանց և խցանումներից դուրս բերելով տասնյակ ավտոմեքենաներ։ Ես շատ բարձր եմ գնահատում մարզի բնակչության կողքին մշտապես կանգնած հրշեջ-փրկարարների աշխատանքը և ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ մարզային իշխանությունները ցանկացած պարագայում պատրաստ են աջակցել նրանց։

Նախարար Երիցյանը, շնորհակալություն հայտնելով մարզպետին բարձր գնահատականի համար, նշեց. – Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունը կատարում է իր առջև դրված խնդիրները, սակայն, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ ունենք։ Այս տարվա մեր գերակա խնդիրներից է լինելու գյուղերում, հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումը, որը կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ և օպերատիվ արձագանքմանը։ Պետք է նշել, որ Արագածոտնի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարողանում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Փետրվարի վերջին մարզի մի խումբ փրկարարների պարգևատրելիս նշեցի, որ արդեն այս տարի մենք կունենանք ամենագնաց մեքենաներ և ձնագնացներ, որոնցով ավելի արագ և հեշտ կլինի առատ ձյան և ձնաբքի պայմաններում մարդկանց օգնություն ցուցաբերել։ Այսօր Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանն ենք հանձնում «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց նոր ավտոմեքենա։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34