Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին օրախնդիր հարցեր

14.03.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը կայացավ մարտի 14-ին, որտեղ քննարկվեցին նախորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ:
Առանձնակի ուշադրություն գրավեց Վարդենիսի դպրոցի հիմնանորոգման խնդիրը: Քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ իրենց եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների համատեղ ուսումնասիրության արդյունքում ճշտվելու է դպրոցի հիմնանորոգման առավել արդյունավետ եւ իրատեսական տարբերակը: 390 աշակերտի համար նախատեսված 3 մասնաշենքից բաղկացած դպրոցը ներկայումս ունի 87 աշակերտ, ուստի, նպատակահարմար է գտնվում կառուցի մի մասնաշենքում հիմնանորոգում կատարել, որը լիովին կբավարարի առկա պահանջները: Մարզպետը հանձնարարեց ամենասեղմ ժամկետում ավարտել ուսումնասիրությունը եւ անցնել հիմնարորոգման գործնական մասին:
Անդրադարձ եղավ նաեւ վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով ավտոճանապարհներին առաջացած դժվարանցանելիության, հատկապես գյուղական համայնքներում փակ ճանապարհները բացառելու խնդրին: Փոխմարզպետը հանձնարարական ստացավ համակարգել ճանապարհաշինարարների կողմից հատկապես Արագածի եւ Ապարանի բոլոր ճանապարհների մաքրումն իրականացնելու համար:
Քննարկվեցին նաեւ համայնքներում սելավատարերի բարեկարգման եւ առաջիկա ձնհալի հատեւանքով ակնկալվող հնարավոր վարարումների կանխարգելման, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին արտոնյալ վարկեր տրամադրելու, ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի հատկացման գործընթացի, դպրոցների ջեռուցման, գարնանային արձակուրդների հատկացման եւ այլ խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14