Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ

07.03.2012

Սիրելի կանայ’ք, մայրե’ր, քույրե’ր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը մեծ խորհուրդ ունի: Այն բնորոշում է ձեր քնքշությունն ու գեղեցկությունը, անսպառ բարությունն ու ծով համբերությունը:
Սիրելի մայրե’ր, ձեր անվերապահ նվիրումով, հանդուրժողականությամբ ու ընտանիքն ամուր պահելու կարողությամբ դուք արժանի են մեծ գնահատանքի ու խոնարհումի: Սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային արժեքների հարստացման, ընդհանուր առմամբ, հայապահպանման ձեր առաքելությամբ դուք բոլոր ժամանակներում մեր պետականության հիմքերն եք ամրացրել եւ այսօր էլ արժանիորեն շարունակում եք նույնն անել:
Հասարակական-քաղաքական կյանքում գնալով ակտիվացող ձեր մասնակցությունը կարեւորվում եւ ըստ արժանվույն է գնահատվում երկրի ղեկավարության կողմից: Համոզված եմ, որ առաջիկայում առավել լիարժեքորեն է օգտագործվելու ձեր ողջ ներուժը՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի միասնականության եւ առաջընթացի:
Սիրելի կանա՛յք, շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն եւ երջանկություն եմ մաղթում ձեզ, ընտանեկան ջերմություն ու սեր, տոնական բարձր տրամադրություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35