Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ

07.03.2012

Մարտի 6-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Նա հանդիպեց համայնապետերի եւ տեղի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին նրանց հուզող մի շարք խնդիրներ:
Մարզպետը պարզաբանումներ տվեց բարձրացված հարցերին, միաժամանակ ներկայացրեց երկրի ղեկավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի մասին: Բնակիչներին մասնավորապես հետաքրքրեցին մատչելի պայմաններով ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի հատկացման, ինչպես նաեւ հողի հարկի եւ գույքահարկի նախկին պարտքերի զրոյացմանն ուղղված ծրագրերը:
Ապարան քաղաքում բարձրացվեց մի քանի բազմաբնակարան շենքերի գազի մատակարարման հետ կապված հարցը: Խնդիրը քննարկվեց Հայռուսգազարդի Արագածոտնի մարզային վարչության ղեկավարության հետ եւ դրա լուծման համար ձեռք բերվեց համապատասխան պայմանավորվածություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06