Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ

02.03.2012

Մարտի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում հերթական խորհրդակցությունը կայացավ՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկման դրվեցին 12-րդ դասարանի 2-րդ կիսամյանկի ուսումնական պլանի, ոսցիալական փաթեթի, տարիֆիկացիաների, ՆԶՊ զենքի պահպանման սենյակի, միասնական և ավարտական քննությունների հայտագրման, աշակերտների տեղափոխման, չոր սննդի կազմակերպման, ատեստավորման գործընթացի կազմակերպման և ուսումնական գործընթացի հետ կապված այլ հարցեր:
Տնօրեններն արեցին իրենց հարցադրումները, որոնք առանձնապես վերաբերում էին սոցիալական փաթեթի ներդրմանը, դպրոցներում ջերմային բավարար ռեժիմի բավարարմանը, մանկավարժների ատեստավորմանը եւ այլն: Դրանց վերաբերյալ իրենց պարզաբանումներն արեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պ. Համբարձումյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը:
Քննարկված հարցերի շուրջ իր տեսակետն արտահայտեց նաեւ աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը: Նա անդրադարձավ առաջիկայում նշվող մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնակատարությունների խնդիրներին և ներկայացրեց մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարականը՝ այդ առիթով բացառել որևէ դրամահավաք կամ տոնական ճոխ միջոցառումներ: Հիշյալ հանձնարարականն, ի դեպ, դպրոցների տնպօրենները ստացել են նաև գրավոր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14