Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արագածոտնի մարզպետի մոտ

29.02.2012

Փետրվարի 29-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեց պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Մասնավորապես, տեղեկատվություն տրվեց հողի հարկի և գույքահարկի հավաքագրման, գարնանացան գարու և Էլիտա տեսակի սերմացուների գումարների հետվերադարձման, գյուղատնտեսական հողերի վարձակալության տրման, դպրոցներում ջեռուցման աշխատանքների իրականացման մասին: Մարզպետը հանձնարարեց նշված հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում, դրանց լուծումն իրականացնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Քննարկվեց նաև օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված հնարավոր հեղեղումները կանխելու խնդիրը: Հանձնարարվեց ուսումնասիրություն կատարել համայնքներում առկա սելավատարերի վիճակի վերաբերյալ և մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպել սանիտարական օրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17