Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անաղարտ պահենք հայոց լեզուն

25.02.2012

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ ուշագրավ նախաձեռնությամբ էր հանդես եկել Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան  մարզային գրադարանի մանկական բաժինը: Աշտարակ քաղաքի և Աշտարակի տարածաշրջանի դպրոցների 6-9-րդ դասարանների աշակերտների համար շարադրությունների մրցույթ էր կազմակերպվել ՙՀայոց տպագիր գրքի 500-ամյա պատմությունը՚, ՙԻմ գրադարանը՚, ՙԳրքերի հրաշք աշխարհում՚, ՙՔո ամենալավ խորհրդատուն` գիրքը՚, ՙԻմ հարազատ, իմ հայ լեզու՚ խորագրերով:
Այս ձեռնարկումը գնահատանքի տուրք է մեծանուն Մեսրոպ Մաշտոցին և հայ գրատպության 500 -ամյա հոբելյանին: Գրադարանի միջոցառմանը աջակցել է Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժինը, իսկ մոտ երկու շաբաթվա ընթացքում ստացված շարադրությունների ընթերցման ու առավել արժանիների ընտրության աշխատանքներով զբաղվել է 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը` մարզային գրադարանի առաջատար գրադարանավարուհի Սուսաննա Կարապետյանի, մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխ.մասնագետ Քնարիկ Մարտիրոսյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Աշխեն Մելիքյանի, Տաթևիկ Սարգսյանի և Հասմիկ Վարդանյանի անդամակցությամբ:
  Շարադրությունների արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ փետրվարի 24-ին, մարզային գրադարանում: Մրցութային հանձնաժողովին ներկայացվել էր 120 աշխատանք որից  ընտրվել էր 7 լավագույնը:
Հանձնախմբի անդամների կողմից հայտարարվեցին հաղթողների անունները, ովքեր արժանացան համապատասխան մրցանակների` Անի Հովակիմյան (Օշականի Մ. Մաշտոցի անվ. միջ. դպրոց, 7-րդ դաս.)` 1-ին մրցանակ, Գայանե Թադևոսյան (Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոց, 7-րդ դաս.)` 2-րդ մրցանակ, Սոս Ստեփանյան (Օհանավանի միջն. դպրոց, 9-րդ դաս.)` 2-րդ մրցանակ, Գոռ Ղազարյան (Պ. Պռոշյանի անվ. հիմն. դպրոց, 7-րդ դաս.)` 3-րդ մրցանակ: Արտակ Սաֆարյանը (Ս. Շահազիզի անվ, հիմն. դպ. 9-րդ դաս.), Անահիտ Բաբկենյանը (Օշականի Մ. Մաշտոցի անվ. միջ. դպ.) և Գևորգ Սիլիզյանը (Պ. Պռոշյանի անվ. հիմն. դպ. 6-րդ դաս.) արժանացան խրախուսանքների:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ բարձր գնահատված աշխատանքներից, իսկ հաղթող շարադրությունը ներկայացվեց ամբողջությամբ: Բոլոր հաղթող երեխաները մարզային գրադարանի կողմից ստացան գրքեր և նվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35