Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ տարվա առաջին մարզխորհրդի նիստը

21.02.2012

Փետրվարի 21-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ այս տարվա մարզխորհրդի անդրանիկ նիստը: 2012 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Գալստյանը: Նա ասաց, որ բոլոր՝ 114 համայնքում էլ կազմվել են բյուջեները, և համայնքներն, ըստ էության, պատրաստ են իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց գործառույթները:
Սեփական եկամուտների առաջին ամսվա տվյալներով հողի հարկի փաստացի հավաքագրումը կազմել է 68,8 տոկոս: Անդրադառնալով այս խնդրին, մարզպետ Ս. Սահակյանը փոխմարզպետ Ա. Արսենյանին և ՖՍՏԶ վարչության պետին հանձնարարեց սեփական եկամուտների հավաքագրման համար յուրաքանչյուր համայնքի մասով կազմել ժամանակացույց և հետևել դրա հստակ ու հետևողական կատարմանը՝ բացառելով հավաքագրման մեծագույն մասը տարեվերջին թողնելու նախադեպը:
Քննարկման դրվեց նաեւ հողի հարկի՝ մինչեւ 2007 թվականն ունացած ապառքների մասին վիճակագրության հստակ տեղեկատվության ներկայացման եւ նոր պարտքեր կուտակելու բացառման խնդիրը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը ներկայացրեց հողօգտագործողներին տրամադրված գարնանացան գարու և եգիպտացորենի գումարների հետ վերադարձման և պետական ծրագրերի շրջանակում մատչելի գներով ազոտական պարարտանյութ ու դիզելային վառելիք տրամադրելու գործընթացները: Նա ասաց, որ համայնքների ղեկավարները սերմացուների հետ վերադարձման գործը պետք է ավարտեն մինչև փետրվարի 28-ը: Որոշակի ժոմկետներ և հստակություն մտցվեց նաև ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու գործընթացներն իրականացնելու համար: Այս մասով ևս մարզպետը համայնքապետերին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Օրակարգային մյուս հարցերով համայնքների ղեկավարները հանձնարարականներ ստացան համայնքային սեփականության հողերի վարձակալության տրամադրման իրավական գործընթացի կազմակերպման, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցերի վերաբերյալ:
Հստակեցվեց նաև, որ մարզային մեծ միջոցառումներ են կազմակերպվելու Մայիսի 9-ի և Մայիսի 28-ի տոնակատարությունների կապակցությամբ, և դրանցում իրենց մասնակցությունն են ունենալու համայնքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 17:52:22