Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ

18.02.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջիկա հինգ տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու քաղաքացին` իր խնդիրներով եւ մտահոգություններով: Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ գործսդիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը: «Մեր բոլոր բարեփոխումներն ուղղված են լինելու քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք եւ նոր աշխատատեղեր ստեղծելուն: Այդ տեսակետից լուրջ նշանակություն ունի նոր արդյունաբերական քաղաքականությունը, որով նախատեսվում է ստեղծել հազարավոր աշխատատեղեր: Սա արմատական փոփոխություն է մեր տնտեսական կյանքում եւ պետությունը մասնավոր հատվածի հետ միասին կիրականացնի ճյուղային արդյունաբերական քաղաքականություն»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով լուրջ հարկային արտոնություններ կսահմանի խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, կօժանդակի արտահանող ընկերությունների գործունեությանը: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ` արդյունաբերական քաղաքայկանության շրջանակներում առաջիկա վեց ամիսների ընթացքում իր գործունեությունը կսկսի առաջին ազատ տնտեսական գոտին: Նմանատիպ գոտիներ կհիմնվեն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, Գյումրիում, որոնք նոր ներդրումային միջավայրի ստեղծման լուրջ նշանակություն կունենան:
«Մենք պարտավոր ենք հաշվետվություն տալ որպես իշխող կուսակցություն կատարած աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում անցնելով լուրջ փորձությունների միջով` մեր քաղաքացիների հետ եղել ենք ազնիվ, խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, կիսել ձեռքբերումներն ու հաջողությունները»,-նկատեց ՀՀԿ գործադիր մարմինի անդամը:
Չնայած ճգնաժամին եւ հարեւան երկրում տեղի ունեցած ռազմական իրադարձություններին, որոնք էապես ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա, կառավարությունը կարողացավ իրականացնել իր բոլոր սոցիալական պարտավորությունները: Բարձրացվեցին թոշակներն ու սոցիալական նպաստները: «Այս տարիների ընթացքում թույլ չենք տվել նաեւ մեր հակառակորդին դիմել ռազմական ուժի կիրառմանը, մարտունակ բանակի զարգացման ու ամրապնդման միջոցով: Հաղթահարելով բոլոր մարտահրավերները` կարողացել ենք երկրում ապահովել կայունություն եւ ամրապնդել պետականությունը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 17:52:22