Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի 4 համայքնում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ

13.02.2012

Արագածոտնի մարզի Կոշ, Զարինջա, Հակո եւ Սարալանջ հանայնքներում փետրվարի 12-ին տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Բոլորում էլ ընտրությունները հերթական էին եւ ընտրվեցին գործող համայնքապետերը:
Կոշում ընտրողների թիվը 2162-էր, որից քվեարկությանը մասնակցել է 1533-ը: Այստեղ գրանցված թեկնածուներն էին Աշոտ Ենգիբարյանը եւ Հարություն Սուքիասյանը՝ երկուսն էլ անկուսակցական: Կողմ ձայների մեծամասնությամբ՝ 957, համայնքապետ վերընտրվեց Աշոտ Եդիգարյանը: Մյուս թեկնածուի օգտին քվեարկել էր 511 ընտրող:
523 ընտրող ունացող Զարինջա համայնքում թեկնածուն մեկն էր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սեւադա Մանուկյանը: Նա գործող գյուղապետն է, ում օգտին 329 մասնակցից քվեարկել է 322-ը:
Սարալանջ համայնքում եւս մեկ թեկնածու էր գրանցված՝ գործող գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Բարսեղյանը: 182 ընտրողից այստեղ քվեարկությանը մասնակցել է 115-ը, որից 109-ը իր ձայնը տվել է թեկնածուի օգտին:
Հակոյում, որտեղ ընտրողների թիվը 141 է, համայնքապետի թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Չարչոյանը եւ անկուսակցական Բորիս Հասոյանը: Քվերակության արդյունքում համայնքապետ է ընտրվել Սերյոժա Չարչոյանը: Նրա օգտին 39 մասնակցից քվեարկել է 24:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 11:41:28