Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի միջպետական եւ հանրապետական ճանապարհները բաց են

10.02.2012

Վերջին երկու օրվա ընթացքում Արագածոտնի մարզում չի դադարում առատ ձյուն տեղալ, ինչի պատճառով ձյան շերտի բարձրությունը բարձր լեռնային տարածաշրջաններում՝ Արագածում եւ Ապարանում մեկ մետրի սահմաններում է, Աշտարակում եւ Թալինում՝ 25-35 սմ:
Տեղումներին զուգահեռ, չեն դադարում ճանապարհների մաքրման աշխատանքները: Գործի է դրվել մարզում առկա ողջ տեխնիկան, որը ներկայումս ապահովում է միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների անցանելությունը: Արդյունքում, տեղումների ողջ ընթացքում բաց են Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհների՝ Արագածոտնի մարզով անցնող հատվածները:
Մարզային եւ համայնքային ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի կամ փակ են: Այստեղ եւս իրականացվում են մաքրման աշխատանքներ, սակայն, հատկապես լեռնային հատվածներում՝ Ապարանում եւ Արագածում այդ աշխատանքներին էապես խոչընդոտում են չդադարող առատ ձյունը եւ բքախառն քամին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-09 16:46:27