Նորություններ
Խորհրդակցություն մարզպետի մոտ
08.02.2012
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ փետրվարի 8-ին կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին պետական, կառավարման մարմինների, նախարարությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման արդյունքները, դրանց հետ կապված համապատասխան տեղեկատվությունների տրամադրման ընթացքը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ազգային փոքրամասնությունների խնդիրներին, տարբեր ոլորտներում առաջիկա տարիներին նախատեսվող միջոցառումների բնույթին ու ֆինանսավորման աղբյուրներին, հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման ընթացքին եւ այլ հարցադրումներին առնչվող հանձնարարականներին:
Առանձնակի քննարկման դրվեցին մարզին տրամադրված գարնանացան գարու սերմացուի վերադարձման եւ առաջիկայում հատկացվելիք պարարտանյութի ու դիզվառելիքի բաշխման գործընթացին, հողերի օգտագործման եւ վարձակալության, միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքնային ճանապարհների մաքրման եւ ձմեռային պահպանության, հանրակրթական դպրոցների ջեռուցման հետ կապված խնդիրները: Դրանց առնչությամբ ստորաբաժանման ղեկավարներին մարզպետը տվեց նոր հանձնարարականներ: