Նորություններ
Մարզի բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ
08.02.2012
Փետրվարի 8-ին տեղացած առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի ճանապարհներհներին: Դրանց անցանելությունը ապահովելու համար բոլոր ճանապարհներին աշխատում են ճանապարհաշինական ընկերությունները: Կեսօրին, ժամը 13.00-ի դրությամբ բաց են միջպետական և հանրապետական ճանապարհները: Մասնավորապես երթեւեկելի են Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհների՝ Արագածոտնի մարզով անցնող հատվածները:
Մարզի ողջ տարածքում չեն դադարում տեղումները: Աշտարակի տարածաշրջանում ձյան շերտը ավելի քան 20 սմ.է, իսկ լեռնային շրջաններում մինչեւ 30 սմ.-ի է հասնում: Այստեղ մաքրման աշխատանքներին խոչընդոտում է պարբերաբար կրկնվող բուքը: Փրկարար վարչության տվյալներով առատ ձյան հետեւանքով մարզում դեպքեր չեն գրանցվել: