Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհները մաքրվում են, իսկ ձյունը շարունակում է տեղալ

01.02.2012

Վերջին երկու օրում Արագածոտնի մարզի ողջ տարածքում չեն դադարում տեղումները՝ ձյան տեսքով, ինչի պառճառով ձնապատ են դարձել բոլոր՝ 4 տարածաշրջանների ճանապարհները: Այստեղ անընդմեջ մաքրման աշխատանքներ են իրականացնում ճանապարհաշինական ձեռնարկությունները:
Փետրվարի 1-ին, ժամը 17.00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Երթեւեկելի են նաեւ Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մարգարա-Վանաձոր միջպետական նշանակության ճանապարհների՝ Արագածոտնի հատվածները:
Առանձնակի դժվարություն կա Ալագյազ-Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհի Ալագյազ-Սանգյառ հատվածում, որտեղ, որքան էլ ճանապարհաշինարարները մաքրման աշխատանքներ են տանում, այդուհանդերձ, շարունակվող ձյունը եւ բուքը կրկին դժվարանցանելիություն են առաջացնում: Իսկ նույն ճանապարհի Սանգյառից մինչեւ մարզի ամենավերջին գյուղը՝ Նորաշենը տանող ճանապարհը բաց է:
Ձյունն ու բուքը խոչընդոտում են նաեւ բարձր լեռնային տարածքների՝ Արագածի եւ Ապարանի, այլ ճանապարհների մաքրման աշխատանքներին, որտեղ ձյան շերտը շուրջ 0,5 մետրի է հասնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14