Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2012

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի պանծալի հոբելյանի` կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
Հայկական բանակի ծննդյան պատմությունը մեկտեղվում է մեր երիտասարդ պետության` անկախ Հայաստանի Հանրապետության պատմության հետ: Այսօր մենք հպարտանում ենք մեր 20-ամյա անկախ պետությամբ, որի ամենամեծ ու կարեւորագույն ձեռքբերումը Հայկական բանակի ստեղծումն է, նրա կայացումն ու ամրապնդումը: Բանակ, որն այսօր ուժեղագույնն է ողջ տարածաշրջանում: Բանակ, որի գոյությամբ պայմանավորված, մեր երկրի ղեկավարությունը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, առաջ է ընթանում իր հստակ եւ նպատակասլաց քաղաքականությամբ:
Հայկական բանակի 20-ամյակի հոբելյանական տոնակատարության մեջ մենք անկարող ենք խոնարհումով ու երախտագիտությամբ չհիշել նրանց` մեր ժողովրդի այն լավագույն զավակներին, ովքեր հերոսացան Արցախյան պատերազմի տարիներին, ովքեր իրենց արյունը, երիտասարդ կյանքն ու առողջությունը զոհաբերեցին` հանուն հայկական հինավուրց հողի անառիկության, հանուն Հայաստանի եւ Արցախի անկախության կայացման ու հարատեւման:
Շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին, մեր հայրենիքի աննկուն պաշտպաններին, մեր ամբողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, հաստատակամություն, միասնականություն` ի շահ մեր անկախ հայրենիքի զորացման ու հարատեւման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01