Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մարզում տեղակայված զորամասեր

27.01.2012

Հայկական բանակի 20 ամյակի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հունվարի 27-ին այցելեցին մարզում տեղակայված զորամասեր: Առավոտյան նրանց ընդունեցին Աշտարակում տեղակայված զորամասում: Մինչ տոնական հանդիսության սկսվելը, այստեղ կայացավ մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ օծվեց նորակառույց մատուռը: Սուրբ խաչ անվամբ այս մատուռի մտահղացումն ու ձեռնարկի իրականացումն իրենցն է` զորամասի հրամանատարությանն ու զինվորներինը: Շինարարությունն սկսվել է 2010 թվականին եւ ավարտվել 2011-ի դեկտեմբերին: Իսկ բացման համար ընտրվել է Հայկական բանակի 20-ամյա հոբելյանական տոնակատարության ժամանակաշրջանը:
Հայկական բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի կողմից օծվեց մեծադիր խաչը եւ տեղադրվեց մատուռի վրա: Այնուհետեւ կատարվեց ամբողջ մատուռի օծման արարողությունը, վառվեցին առաջին մոմերը:
-Այս զորամասի համար այսօր կրկնակի տոն է,-շնորհավորելով զորամասի ղեկավարությանը, սպայական կազմին եւ զինվորներին, ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա կարեւորեց մատուռի գոյությունն՝ իբրեւ հայ Առաքելական եկեղեցու հավատարմության լավագույն դրսեւորում, իսկ Հայկական բանակի կայացումը նա համարեց 20-ամյա մեր անկախ պետության ամենամեծ ու կարեւոր ձեռքբերումը:
Աշտարակի զորամասից հետո մարզի ղեկավարը այցելեց Մուղնիում եւ Թալինի տարածաշրջանում տեղակայված զորամասեր: Այստեղ եւս տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ: Զինվորական ղեկավարների ու մարտիկների հետ զրույցում քննարկվեցին ծառայության հետ կապված մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը հայտնեց աջակցության իր պատրաստակամությունը: Հայկական բանակի 20-ամյակի եւ լավագույն ծառայության համար մի շարք զինվորականներ մարզպետի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով: Զորամասերին տրվեցին նաեւ մրգեր, քաղցրավենիք եւ այլ սննդամթերք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01