Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի համայնքներին կտրվի պարարտանյութ եւ դիզվառելիք

25.01.2012

Գյուղատնտեսական աշխատանքները խթանելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունն իրականացնում է համայնքներին ազոտական պարարտանյութի ու դիզելային վառելիքի հատկացման ծրագրեր: Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ մարզում աշխատանքները համակարգում է գյուղատանտեսության եւ բնապահպանության վարչությունը: Համայնքապետերը կատարում են նախնական ցուցակագրում եւ, ըստ այդ,մ պահանջը ներկայացնում մարզպետարան:
Վարչության պետ Յու. Ազատյանի տեղեկացմամբ, հունվարի 25-ի դրությամբ արդեն ներկայացվել է ազոտական պարարտանյութի 4000 տոննայի պահանջ: Պարարտայնութը ուկրաինական է, որն ունի բավականին բարձր որակ եւ արդյունավետություն: Նախորդ տարիների համեմատ, այս տարի այն էականորեն ցածր գին կունենա՝ մեկ պարկը 6 հազար դրամ: Շուկայական արժեքից էժան կարժենա նաեւ դիզելային վառելիքը: Տեղափոխման ծախսերը հոգում է կառավարությունը:
Պարարտանյութի հատկացման վերջնաժամկետը մինչեւ ապրիլի 10-ն է, իսկ դիզվառելիքը կտրամադրվի ողջ տարվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52