Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում բոլոր ճանապարհները երթեւեկելի են

24.01.2012

Հունվարի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի ողջ տարածքում սկսել է ձյուն տեղալ, որը շարունակվել է նաեւ գիշերը: Ձյան շերտը տեղ-տեղ մինչեւ 10-15 սանտիմետրի է հասնում, որը, օդի ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ դեռեւս պահպանվում է:
Տեղումների առաջին իսկ պահից մարզային եւ հանրապետական ճանապարհները գտնվում են մարզի ղեկավարության եւ ճանապարհաշինարարների ուշադրության կենտրոնում: Ողջ գիշեր ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվել Արագածի, Ապարանի, Թալինի եւ Աշտարակի մայրուղիներում, եւ ներկայումս մարզի բոլոր ճանապարհները բաց են:
Նախալեռնային բնակավայրերում, մասնավորապես Թալինում, եղանակը հունվարի 24-ի առավոտից արդեն կայուն է: Տեղումները դադարել են, եւ ճանապարների մաքրման աշխատանքներ են տարվում նաեւ համայնքներում: Լեռնային բարձրադիր գոտու համայքներում եւս ձյուն չի գալիս, սակայն նկատվում է քամու առկայություն: Ապարանի տարածաշրջանում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները, սակայն, բքախառն քամին որոշակի խոչընդոտներ է առաջացնում:
Մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ, հունվարի 23-ին եւ 24-ի գիշերը մարզում արտակարգ պատահարներ եւ դեպքեր չեն գրանցվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01