Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում

16.01.2012

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն ավանդաբար Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները միասնաբար նշվում է հին նոր Տարվա օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հունվարի 14-ին: Ապարանի հրապարակը վերածվել էր մի ընդարձակ բեմահարթակի, որտեղ ապարանցիներից բացի հյուրընկալվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր հարեւան համայնքներից, մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից:
Հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով, օրհնությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի բարեմաղթանքով բացվեց տոնակատարությունը: Իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, <<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլ հյուրեր:
Այնուհետև վառվեց ավանդական խարույկը, որի շուրջը բոլորվեց ավանդական շուրջպարը:
Տոնական տրամադրությունն ուղեկցվում էր ազգային-հայրենասիրական երգ ու պարով՝ սիրված երգիչների , համույթների, մշակույթի տան սաների կատարումներով: Այս տարի եւս իրենց տոնախմբությանը առանձնակի պատրաստվածությամբ, ավանդական հյուրասիրությամբ էին ներկայացել հանրապետության մարզերը, տարբեր համայնքներն ու քաղաքները:
Տոնակատարությունը հատկապես ուրախացնում էր մանուկներին, ովքեր լուսանկարվում էին Ձմեռ պապիկների, Ձյունանուշիկների և հեքիաթների հերոսների հետ, պարում բեմահարթակում, խարույկի և եղևնու շուրջ :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14