Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցներում սկսվել է երկրորդ կիսամյակը

12.01.2012


Արագածոտնի մարզի դպրոցների մեծ մասում ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսվել է հունվարի 9-ից: Դրանք այն դպրոցներն են, որոնք ունեն ջեռուցման բավարար պայմաններ: Ըստ այդմ, պարապմունքները ներկայումս բնականոն ընթանում են Աշտարակի, Թալինի եւ մասամբ՝ Ապարանի տարածաշրջանների 54 դպրոցում: Իսկ բարձր լեռնային գոտում գտնվող Արագածի տարածաշրջանի 22 և Ապարանի 19 դպրոցում դասերը կսկվեն հունվարի 16-ից: Այստեղ ձմեռային արձակուրդները մեկ շաբաթով երկարացվել են՝ ի հաշիվ գարնանայինի:
Մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների կողմից պարբերաբար համայցեր են կատարվում մարզի տարածաշրջանների հանրակրթական դպրոցներ: Ուսուումնասիրվում է ջերմային ռեժիմը եւ աշակերտների հաճախելիությունը:
Կարեւորելով ջեռուցման արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը, պետական միջոցներով, տարբեր այլ աղբյուրներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերի մեջ անպայմանորեն տեղ է գտնում լոկալ ջեռուցման համակարգերի կառուցումը: Ներկայումս մարզի 43 դպրոց ունի լոկալ ջեռուցում, որոնք աշխատում են բնական գազով կամ հեղուկ վառելիքով: Մյուս դպրոցներում ջեռուցումը կատարվում է էլեկտրական սալիկներով կամ հեղուկ վառելիքով աշխատող վառարաններով: Հեղուկ վառելիք օգտագործող դպրոցները ստացել են և ունեն վառելիքի պահանջվող քանակություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52